չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»,- գրել է Միրզոյանը։

  • Կիսվել: