չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին՝ համապետական ընտրությունների հաջող ավարտի առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին՝ համապետական ընտրությունների հաջող ավարտի առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանում համապետական ընտրությունների հաջող անցկացման առթիվ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանում իմ բոլոր ընկերներին ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող ավարտի և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին հավատարմությունը վերահաստատելու  առթիվ։ Սա այն է, ինչ մենք կիսում ենք, ինչպես նաև՝ մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ ու անվտանգ միջավայրի տեսլականը։ Ակնկալում ենք ընդլայնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը»,- գրել է Միրզոյանը։

 

Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին և եզրափակվել են հունիսի 4-ին։ Ընտրությունների արդյունքներով «Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։ Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։ Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance - «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։

  • Կիսվել: