կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։
 
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը։»

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: