երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է

Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: