Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարի հետ, քննարկվել է օրակարգային հարցեր
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։