երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: