չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արարատ Միրզոյանի մոտ կմտնենք 10 հոգով՝ լրագրողներով հանդերձ. Սրբազանը ներկայացրեց իր պահանջները

Արարատ Միրզոյանի մոտ կմտնենք 10 հոգով՝ լրագրողներով հանդերձ. Սրբազանը ներկայացրեց իր պահանջները

Մենք ոստիկանության հետ խնդիր չունենք, ոստիկանությունը մեզ հետ խնդիր ունի, որովհետեւ կատարում է անօրինական պահանջները այն մարդկանց, որոնք հենց իրենց են նվաստացնում: Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

Նա կրկնեց իր պահանջը, որ եթե ԱԳ նախարարը չի իջնում ներքեւ իրենք են լրագրողների ուղեկցությամբ բարձրանալու վերեւ. «Այդտեղ անօրինականը ո՞րն է: Արգելվա՞ծ է ԱԳՆ այցելելու: Ոստիկանությունը տասնյակ շարքով պատ է կազմել, եւ իրեն օրենքից դուրս է դրել»:

Ոստիկանության ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆորմատով են ուզում վերեւ բարձրանալ: Սրբազանն ասաց. «Ֆորմատը լինելու է այսպես. Ես, պարոն Դանիելյանը, պարոն Կարապետյանը, պարոն Սարգսյանը, մեր նահատկվածների ծնողները,  Արթուր Չախոյանը եւ մնացածը, ժողովուրդը գալու է ներս: Ոչ չեմ հրահրում, իրենց շենքն է: Լրագրողների հետ միասին ենք մտնելու: Ավելի լավ է իջնեն ներքեւ, որովհետեւ հավես չկա վերեւ բարձրանալու: Համաձայնեցրեք, ինչ ուզում եք արեք: բախման էլ դուք եք տանելու, ամեն ինչն էլ դուք եք անելու: Մենք չենք նահանջելու»,-ասաց նա, ապ հավելեց, որ կբարձրանան 10 հոգի՝ լրագրողներով հանդերձ:

«Կանայք թող հետ գնան»,-ասաց նա:

  • Կիսվել: