Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ. Նարեկ Կարապետյան
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:
՛՛Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։
Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։
Վստահ եմ որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։
Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։


