երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Առաջին անգամ կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոնյան

Առաջին անգամ կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոնյան

Հայ-նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական- բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների եւ մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանյանը։

«Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդեւինդը: Սա շատ հազվադեպ երևույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձեւավորում են միայն իրենց անմիջական հարեւանների հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»,–նշել է նա:

  • Կիսվել: