ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին անգամ եմ լսում. Վահրամ Դումանյանը` իր հրաժարականի մասին

Առաջին անգամ եմ լսում. Վահրամ Դումանյանը` իր հրաժարականի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներից է լսում, որ առաջիկայում պետք է հրաժարական տա։ Կառավարության նիստից հետո Դումանյանը նման կերպ արձագանքեց լրագրողների հարցին, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ առաջիկայում կառավարությունում հրաժարականներ կլինեն, այդ թվում և նա կհեռանա պաշտոնից։

«Անկեղծ ասած` առաջին անգամ լսեցի այդ մասին։ Նորություն էր սա»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` ինչպես իր, այնպես էլ մյուսների հրաժարականի մասին լուրերը լրագրողներից է լսում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է նախապատրաստում։

 

  • Կիսվել: