երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը

Առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն:

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են  ու տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝  կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Հստակ ժամկետներ Աղաջանյանը չնշեց:

  • Կիսվել: