հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին՝ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում. վարչապետ

Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին՝ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը շնորհավորել է բոլորին նշանակման առիթով. «Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները, և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ։ Իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ պետք է  վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին և փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»։

 Նիկոլ Փաշինյանը ողջունել և հաջողություններ է մաղթել Կառավարության նորանշանակ անդամներին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։

 

  • Կիսվել: