կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին

Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին

«ՀայաՔվե» միավորումը հայտարարություն է տարածել․ ««Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը:

Իշխանության սպասարկուների կողմից հերթական այս բանսարկությունը նպատակ ունի արատավորելու Չալաբյանի բարի համբավը և ներազդելու ընտրողի ազատ կամարտահայտման վրա, այն էլ՝ ընտրություններից անմիջապես մեկ օր առաջ, պաշտոնական լռության օրը:

Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը»:

  • Կիսվել: