երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ. Գառնիկ Դանիելյան

Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ. Գառնիկ Դանիելյան

Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ: Այս մասին այսօր Վանաձորում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանի կողմից Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվում՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների նկատմամբ հավակնություններ։ Չկա մի օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա, իսկ այս իշխանությունները խուլի և համրի կեցվածք են ընդունել և որևիցե կերպ չեն արձագանքում Ադրբեջանի հոխորտանքներին։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարն արդարացի է, և մենք իրավունք չունենք այս պայքարը չտանել մինչև իր տրամաբանական ավարտին, որովհետև Ադրբեջանի վերջնական նպատակը ՀՀ-ն արևմտյան Ադրբեջան դարձնելն է:

Եվ մենք դա թույլ տալ չենք կարող և դրա համար պետք է մեր պայքարը տանել մինչև իր տրամաբանական ավարտ, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Եվ դրանով պայմանավորված՝ մենք այս օրերի ընթացքում պետք է մեր ուժերը կրկնապատկենք, և. ինչպես գիտեք, վաղը Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք 18։ 30-ին: Կոչ ենք անում բոլորին ակտիվ մասնակցել հանրահավաքին և առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարևոր, հանգրվանային և վճռորոշ՛՛։

 

  • Կիսվել: