ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման գիծ. Լավրով

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման գիծ. Լավրով

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետեւողական վատացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետեւ հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը, ընդ որում՝ այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց երբ Նիկոլ Վավոաեւիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչեւ վերջ կկռվենք», դե խնդրեմ։ Թեեւ կարելի էր, էլի եմ ասում, կանգ առնել ավելի շուտ, եւ այնտեղ տարբերակներ կային, որոնք թույլ էին տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահպանելով Ղարաբաղի կազմում։ Դե, դա արդեն անցած էտապ է»,- ասել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: