ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է՝ իր շքեղ առանձնատանը․ հայտնում է Անդրանիկ Քոչարյանը

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է՝ իր շքեղ առանձնատանը․ հայտնում է Անդրանիկ Քոչարյանը

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ իր շքեղ տանը, նաև ժամանակ է անցկացնում մերձմոսկովյան իր հարմարավետ ամառանոցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը դիմել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, որպեսզի տեսակամուրջով կազմակերի Էդուրդ Նալբանդյանի մասնակցությունը հանձնաժողովի նիստին, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները։

«Մենք արդեն նամակն ուղարկել ենք», -հայտարարեց Քոչարյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր, մինչ այդ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: