ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյանը հայտարարեց, որ օրենքը կփոխվի

Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյանը հայտարարեց, որ օրենքը կփոխվի

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը՝ պետությանը վերադարձնելով 75 տոկոսը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկին անդարադարձավ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ֆինասների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին և խափանման միջոց կալանքին։ Նա կրկին հայտարարեց, թե թերահավատ է նրա առողջական վիճակի հետ կապված խնդիրների հարցում ու հայտարարեց, թե Գագիկ Խաչատրյանը հիմա սիմուլյացիա է անում. երբ դատարանի հարց չլինի, կքայլի և կվազի։

  • Կիսվել: