ԱՊՀ մասնակից պետությունների կամավորների ամենամյա համաժողով է ստեղծվել
Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների կամավորների ամենամյա համաժողով է ստեղծվել:
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Այզադա Կուրմանովան ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստում հայտարարել է, որ 2023 թվականին այդպիսի համաժողովի անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ղազախստանի նախագահը, իսկ հետագայում գաղափարին աջակցել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Համաժողովը լիովին համապատասխանում է երիտասարդական շարժմանն աջակցելու համար մեր երկրների համագործակցության զարգացման հայեցակարգի նպատակներին և խնդիրներին»,– ասել է Կուրմանովան:
Նրա խոսքով՝ 2024 թվականին ԱՊՀ-ում կամավորական շարժման տարվա անցկացումը ցույց տվեց նման ֆորումի ստեղծման բարձր պահանջարկն ու արդիական լինելը, ինչպես նաև ներկայացրեց կամավորության զգալի ներուժը՝ որպես արդյունավետ միջմշակութային փոխգործակցության իրական գործիք:
Կուրմանովան նշել է, որ համաժողովը կդառնա ամենամյա միջոցառում՝ ուղղված կամավորական շարժման զարգացման փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Այս առիթով Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել 2026 թվականին իր մոտ անցկացնել ԱՊՀ կամավորների առաջին համաժողովը։ Հետագայում համաժողովը հաջորդաբար կկազմակերպվի ԱՊՀ մյուս երկրներում:
Նշենք, որ ապրիլի 11-ին Ալմաթիում (Ղազախստան) ընթանում Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Պատվիրակները հանդիպում են ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով: Նիստին Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը: