ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՊՀ երկրների ՔԿԾ–ների կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը հավանության արժանացավ ՀՀ–ում

ԱՊՀ երկրների ՔԿԾ–ների կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը հավանության արժանացավ ՀՀ–ում

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
 
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 12–ին Մոսկվայում։ Դրա կարգավորման առարկան հանդիսանում է տվյալ բնագավառում համապատասխան կադրերի պատրաստման կազմակերպման կարգը:
 
«Համաձայնագրի հաստատումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող՝ կողմերի պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում կողմերի միջև փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ պետությունների ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:
 
Այս պահի դրությամբ ներպետական ընթացակարգեր են իրականացվում Ռուսաստանի Դաշնությունում և Ղրղզստանի Հանրապետությունում:

  • Կիսվել: