ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապատեղեկատվությունը միշտ էլ պրոբլեմ է. վարչապետ

Ապատեղեկատվությունը միշտ էլ պրոբլեմ է. վարչապետ

Ապատեղեկատվությունը միշտ էլ պրոբլեմ է և մեր  պատկերացրած լուծումը լսարանի մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որպեսզի մարդիկ կարողանան  ճիշտ տեղեկատվությունը սխալից տարբերել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի այն հարցի, թե ինչպես պետք է  պատերազմական այս իրավիճակում կարգավորել մեդիադաշտը և տեղեկատվության տրամադրումը: 

«Պետք է պարզաբանել նման որևէ դեպքի՝ ապատեղեկատվության, հարաբերությունը օրինականության և օրենսդրական կարգավորումների հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտման հետ գործ ունենք  համոզված եմ, որ մեր իրավապահ մարմինները անպայման կարձագանքեն։ Մեդիադաշտն ինքնին խառնաշփոթ երևույթ է , պետք է հասկանանք, թե կարգավորել ասելով ինչ նկատի ունենք, հատկապես այսօր երբ սոցցանցերում յուրաքանչյուրը լրատվության աղբյուր է։ 

Կան  տեղեկատվության տարածման որոշակի սահմանափակումներ, որոնք նաև ազգային անվտանգության հետ են առնչվում, երբ գործ ունենք այս կարգի դեպքերի հետ, իրավապահ մարմինները պետք է արձագանքեն»,- ընդգծեց Փաշինյանը։ 

  • Կիսվել: