շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ապագա հայկական»-ը համաժողովի ընթացքում ՀՀ-ից, Արցախից և սփյուռքից ընտրված մասնակիցները քննարկելու են նախաձեռնության 15 նպատակներից 3-ը

«Ապագա հայկական»-ը համաժողովի ընթացքում ՀՀ-ից, Արցախից և սփյուռքից ընտրված մասնակիցները քննարկելու են նախաձեռնության 15 նպատակներից 3-ը

 2022 թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականը» հիմնադրամի առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։

 
Ինչպես InfoPort.am-ին հայտնում են հիմնադրամից, համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքից ընտրված 200 մասնակից քննարկելու է «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»՝ վեր հանելու առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։
 

«Գիտակցելով մեր հավաքական պատասխանատվությունը հայ ժողովրդի կայուն ու անվտանգ ապագայի կերտման և մեր զարգացման ուղին կանխորոշելու գործում՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կարևոր գործընթացի մաս»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

 
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Ապագա հայկականը» նախաձեռնության պաշտոնական կայքէջում լրացնել համապատասխան հայտաձևը։

Մասնակցության հայտը կարելի է ներկայացնել նաև հետևյալ հեռախոսահամարով` +374 (60) 700 800, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով։


  • Կիսվել: