երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Անկլավի» անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հողակտոր Ադրբեջանին հանձնելը պետական հանցագործություն է. Մարուքյան

«Անկլավի» անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հողակտոր Ադրբեջանին հանձնելը պետական հանցագործություն է. Մարուքյան

Խորհրդային Միության 1926 թ․ քարտեզով Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ուստի «անկլավի» անվան տակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որևէ հողակտոր Ադրբեջանին հանձնելը պետական հանցագործություն է։

Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ»,-նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: