երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անկարան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի. Ֆիդան

Անկարան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի. Ֆիդան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, տեղեկացնում է Report-ը:

՛՛Թուրքիան ողջունում է կողմերի ձեռնարկած կոնկրետ քայլերը, որոնք ամրապնդում են վստահությունը երկու երկրների միջև։ Անկարան հույս ունի, որ կողմերի միջեւ տեղի կունենա խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՛՛,-ասել է նա:

Ֆիդանը նաև հայտարարել է Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման մասին։ Նա հավելել է, որ ՛՛3+3՛՛ հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: