«Անկախության շարժման» հանրահավաքն ավարտվեց
Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց «Անկախության շարժման» հանրահավաքը, որը նախաձեռնել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան եւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Ազգային ժողովի այգում՝ Հայաստանի նոր վարչապետի ընտրության ժամանակ։ Ինչ վերաբերում է հստակ ժամկետին, Ղազարյանը ոչինչ չնշեց:
՛՛Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Այդ օրը մենք ամբողջությամբ կշրջափակենք Ազգային ժողովի շենքը եւ ժողովրդի ճնշման տակ այս թշնամուն կզրկենք իշխանությունից։ Մենք նրան դուրս կշպրտենք: Նա ունի միայն մեկ անուն։ Հայաստանը չի կարող ղեկավարել մի արարած, որը խաբել է իր ժողովրդին, խաղաղությունը վերածել է պատերազմի, պատերազմում հաղթանակը վերածել է պարտության, իսկ պարտությունը՝ աղետի՛՛,-մասնավորապես նշեց Ղազարյանը։