շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է. Արմեն Սարգսյան

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ: 

«1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:
 
Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,- ասված է նախագահի ուղերձում:

  • Կիսվել: