հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անի  համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Անի համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

 

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  «Ազգ-համայնք»  դաշինքը և  «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը  147 թեկնածուներ։

Առաջադրումներն արդեն ավարտված են և այս պահին տեղի է ունենում փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը:

Նշենք, որ  ՏԸՀ  ՔՊ-ից ստացել է  ընտրություններին մասնակցության   63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է Ռեֆորմիստների և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության կուսակցությունների միավորումը, ունի ավագանու  61 թեկնածու,  ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք»  կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել   ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է  Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-իմ և կավարտվի սեպտեմբերի 23-ին։     

  • Կիսվել: