երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այս մասին թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը երբևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Հենց Հայաստանի՛ «Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները-խմբ.)»։

Միևնույն ժամանակ Ալիևը վստահեցրել է, որ նման հարց բարձրացնելով՝ Բաքուն ամենևին չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:

«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք «տարածքային պահանջներ» ունեն մեր նկատմամբ (չակերտները-խմբ.)»,-ասել է նա։

 

  • Կիսվել: