շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհասկանալի է ՆԱՏՕ-ի լռությունն իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների  վերաբերյալ. փորձագետ

Անհասկանալի է ՆԱՏՕ-ի լռությունն իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների  վերաբերյալ. փորձագետ

Անհասկանալի է տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատման մասին որոշակի պարբերության հայտարարություններ անող ՆԱՏՕ-ի լռությունն իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Տավուշում ծավալված մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, միջազգային խաղացողների՝ իրադրության լիցքաթափման հնարավոր ջանքերի շրջանակներում, գերազանցապես շրջանառվում է ՌԴ-ի և որպես միջազգային ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ դերակատարության հարցը։

ՀԱՊԿ-ի գործոնը հասկանալի է՝ ՀՀ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, սակայն անհասկանալի է տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատման մասին որոշակի պարբերության հայտարարություններ անող ՆԱՏՕ-ի լռությունը իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ։

Նույնը վերաբերվում է ՆԱՏՕ-ում առանցքային դերակատարություն ունեցող և մեր տարածաշրջանում համապատասխան շահեր ունեցող ԱՄՆ-ին, ում դաշնակից Թուրքիան իր պահվածքով և քաղաքականությամբ ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար»,- գրել է նա։

  • Կիսվել: