Անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի անցկացմանը ՀՀ-ում. Միրզոյան
Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին`երկկողմ փոխգործակցության և ակտիվ համագործակցության Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Բարձր գնահատելով այս հարթակը՝ մենք անհամբեր սպասում ենք հաջորդ գագաթաժողովի անցկացմանը Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,-նշել է նա:


