կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
«Ամո՛թ-ամո՛թ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները

«Ամո՛թ-ամո՛թ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին ԿԸՀ որոշումից, որի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան։

ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել՝ «ամո՛թ-ամո՛թ»։

Սուքիասյանն ասաց, որ դրանք խայտառակ ընտրություններ էին, և իրենք պահանջում են չեղարկել այդ ընտրությունների արդյունքները։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն չի ստացել պահանջվող չորս տոկոսը, ուստիև չի անցնում խորհրդարան:

  • Կիսվել: