հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ ներառելով այդ ցուցակում ավելի շատ ռուսական բանկեր և տնտեսության ճյուղեր, այդ թվում՝ նավթային և գազային։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Դալիպ Սինգհը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է RIA Novosti-ն։

Նա նշել է, որ խոսքը ռուսական տնտեսության ռազմավարական կարևոր ուղղությունների մասին է։

«Հիմնականում դա վերաբերում է նավթին ու գազին, սակայն կան նաև այլ ոլորտներ։ Չէի ցանկանա կոնկրետացնել, սակայն կարծում եմ՝ նախագահ Պուտինը գիտի, թե ինչի մասին է խոսքը»,-հավելել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

  • Կիսվել: