չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ․ Էրդողան

ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Գաբալա քաղաքում մասնակցում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Էրդդողանն անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստան-Ադդրբեջան հարաբերություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«‎Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասի զարգացումներին, այլ նաև անկեղծորեն աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար իրականացվող քայլերին։

Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ և ակնկալում դրա շարունակությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: