հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Պետքարտուղարությունից:

Նշվում է, որ Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցային գործընթացը Հայաստանի հետ:

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է. ՛՛Բլինքենը հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները` շարունակելով փոխվստահության ձևավորման ուղղությամբ միջոցառումները՝ հարթակ ստեղծելով Հայաստանի հետ խաղաղության համար՛՛:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: