երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բաքվում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բաքվում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը սոցցանցի իր էջում գրառում է արել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի և նախագահի օգնականի հետ, անդրադարձել տարածաշրջանում զարգացումներին և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին:

«Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման՝ ԱՄՆ նախագահի տեսլականի կյանքի կոչման գործում»,-նշել է Հուքերը:

  • Կիսվել: