կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը․ Սամսոնյան

ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը․ Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված իրադարձություններին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարեց, որ «գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»:

Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են այդ հայտարարությանը, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը» և հիշեցրել են տարածաշրջանում խաղաղության վերականգման՝ իրենց հանձնառության մասին:

Այս երկու-երեք տող հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը և վերահաստատում, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանից հեռացողը չի, իսկ հեռանալ-չհեռանալու հարցը առհասարակ Ադրբեջանի որոշելիքը չի»:

  • Կիսվել: