հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ-ն ժամանակավորապես ռազմական տեխնիկա կտեղափոխի Գերմանիայից Հայաստան

ԱՄՆ-ն ժամանակավորապես ռազմական տեխնիկա կտեղափոխի Գերմանիայից Հայաստան

 ԱՄՆ ԶՈւ–ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ Այս մասին հայտնում է RT-ն, որն ուսումնասիրել է ԱՄՆ պետգնումների կայքը։
 
Կայքի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից Հայաստանի «Զառ» ուսումնական կենտրոն։
 
Նշվում է, որ տեղափոխումը տեղի կունենա հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը։ Գերմանիա տեխնիկան կվերադարձվի 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։
Պայմանագրով նախատեսվում է նաև տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի զորավարժարանից վրացական Փոթի նավահանգիստ։
 
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և հատուկ բեռնարկղեր։

  • Կիսվել: