կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն կձգտի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման. Բլինքենը՝ Փաշինյանին

ԱՄՆ-ն կձգտի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման. Բլինքենը՝ Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հետ կապված, հայտնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։

Այս առնչությամբ Պետդեպարտամենտի կայքը, մասնավորապես, հայտնում է. ՛՛Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ խորը մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի գնդակոծման մասին տեղեկությունների առնչությամբ։

Պետքարտուղարն ընդգծել է ռազմական ուժերի բաժանման անհրաժեշտությունը եւ վստահեցրել վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները կձգտի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման՛՛:

 

  • Կիսվել: