հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն հայտարարել է, որ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով

ԱՄՆ-ն հայտարարել է, որ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ՝ այս եւ այլ էսկալացիոն միջոցառումները համարելով անպատասխանատու եւ սադրիչ: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը:

"Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու են և անհարկի սադրանք են ստեղծում",-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: