հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին

ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն ու Վաշինգտոնը տրամադրված են արագ առաջ շարժվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» (TRIPP) նախագծի կյանքի կոչման ուղղությամբ։

ՀՀ վարչապետն այս մասին նշել է կառավարության նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի վերաբերյալ հարցին։

Վարչապետը, մասնավորապես խոսելով նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ ներդրումների առկայության և կապիտալի մասին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այդ նախագծի ֆինանասավորման վերաբերյալ առնվազն նախնական որոշում ՝ կայացրել և ֆոնդ է ստեղծել, որով պետք է ֆինանսավորեն տարածաշրջանային նախագծերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագիծը։

«Արդեն մեծ ֆոնդի հատկացում է կատարվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները, բնականաբար, կկատարի։ Փաստաթուղթը ստորագրվեց (խմբ․՝ նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված համաձայնագիրը՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ), հիմա վավերացման փուլն է, բայց մենք պետք է ֆորմալություններին չսպասենք, պետք է հնարավորինս արագ գնանք առաջ։ Դա է մեր ու Միացյալ Նահանգների տրամադրվածությունը»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

 

  • Կիսվել: