ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ. Շիֆ

ԱՄՆ-ն անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ. Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 2023 թվականի բյուջետային տարում Ազգային պաշտպանության հատկացումների ակտին (H.R.7900) ներկայացված թիվ 121 փոփոխության կարևորության մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Լրացումը կոչ է անում ԱՄՆ Պետքարտուղարությանը և Պաշտպանության նախարարությանը հրապարակել զեկույց 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ օգտագործված թուրքական անօդաչու սարքերում ամերիկյան սարքավորումների օգտագործման, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործման, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչներ զինյալների հավաքագրման վերաբերյալ։

«2020 թվականի սեպտեմբերից սկսած 44 օրվա ընթացքում Ադրբեջանը սարսափելի պատերազմ է հրահրել և մարդասիրական ճգնաժամ առաջացրել Լեռնային Ղարաբաղում՝ սպանելով հազարավոր հայերի և հազարավորներին էլ ստիպելով լքել իրենց նախնիների հայրենիքը։ Եվ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ զինվորներին, ովքեր ենթարկվում են խոշտանգումների։ Ադրբեջանը սպառնում է նաև հազարավոր անմեղ քաղաքացիների, ովքեր ապրում են հերթական հարձակման և ներխուժման վախով: Խիստ կարևոր է, որ մենք հասկանանք, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքը, որպեսզի կարողանանք պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին և հղել ուժեղ ուղերձ, որ Ամերիկան անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ», – ասել է կոնգրեսական Շիֆը: 

  • Կիսվել: