ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը. Միլլեր
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
՛՛Մենք աջակցում ենք այդ հարցի շուրջ երկխոսության շարունակմանը։ Կարծում ենք, որ սա կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք հասնել դրան՛՛,-ասել է նա: