չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմшնը. Ալիևը՝ Բլինկենին

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմшնը. Ալիևը՝ Բլինկենին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ Բաքվի՝ Բլինքենը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին, և ինքը կարևոր է համարել այդ հարցը պարզաբանել նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներով՝ Ալիևը նշել է, որ, իր ունեցած տեղեկության համաձայն, որոշվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումըԱդրբեջանի հետ սահմանակից շրջաններում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումըՀայաստանին ԵՄ-ի եվրոպական խաղաղության մեխանիզմի սկզբունքով զինելը: Ադրբեջանի ղեկավարը կրկին մեղադրել է Ֆրանսիային՝ Հայաստանին զինելու համար և հայտարարել, թե Փարիզի քաղաքականությունը, իբր, խրախուսում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և կհանգեցնի սադրանքների:

Բլինքենը վստահեցրել է, որ նշված հանդիպման հիմնական էությունը լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, և այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Բլինքենը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:

Ալիևը միանգամայն անհիմն է համարել հայտարարությունները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, և ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրին ու Ալմա Աթայի հռչակագրին։

Ադրբեջանի նախագահն իր վրդովմունքն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունների վերաբերյալ, որի ժամանակ նախարարը նշել էր, թե Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: