հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ քննարկվել են ներդրումների կառավարման հարցեր

ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ քննարկվել են ներդրումների կառավարման հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են հարկաբյուջետային քաղաքականությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը հատուկ ընդգծել է ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը:

  • Կիսվել: