Ամերիկյան կողմի հետ աշխատանքներն ավելի են ինտենսիվացել՝ հասկանալու ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները․ Միրզոյան
Ամերիկյան կողմի հետ ավելի ինտենսիվացել են աշխատանքները` հասկանալու հայ-ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այս այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցել։ Մեր շահն է` հնարավորինս արագ իրականացնել գործընթացներն ու արագ հասնել ապաշրջափակման»:
Նշենք, որ ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում ամերիկյան պատվիրակություն է ժամանելու ՀՀ՝ քննարկելու «Թրամփի ուղու» հետ կապված հարցեր։


