հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ամերիկացիները մասնակցում են Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը. Հաջիև

Ամերիկացիները մասնակցում են Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը. Հաջիև

Միջին միջանցքով բեռնափոխադրումները, կանխատեսումների համաձայն, կավելանան ավելի քան 50 միլիոն տոննայով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ է ներդնում այս նպատակով։ «Բաքվի նավահանգստի բեռնափոխադրման հզորությունը տարեկան 25 միլիոն տոննա է, և աշխատանքներ են տարվում այդ հզորությունը ընդլայնելու ուղղությամբ», - հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Բաքու-Զանգելան-Հայաստան սահմանային երկաթուղու նախագիծը սկսվել է 2020 թվականին և նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի կեսերը

«Աշխատանքներ են ընթանում նաև «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է Հայաստանում։ Մասնակցում են մեր գործընկերները Միացյալ Նահանգներից։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այստեղ նույնպես կատարվում են լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրների, համագործակցության։ Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

  • Կիսվել: