շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամենակարևորը ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն է. Մայիլյան

Ամենակարևորը ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն է. Մայիլյան

Այսօր ԱԳՆ-ն նոր հայտարարություն է ընդունել այս ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործության մասին քաղաքացիական բնակչության ու օբյեկտների հանդեպ, արդեն այդ փաստաթուղթը, նաև երեկ ընդունվածը, որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԵԱՀԿ-ում, նշվում է, որ այս ընթացքում կոպիտ խախտումներ ու հանցագործություններ են  տեղի ունեցել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը:

՛՛Արցախն էլ է միացած Ժնևյան կոնվեցիային և իր հանձնառությունները կատարում է,  բայց Ադրբեջանը խախում է, չնայած որ ՄԱԿ-ի անդամ է:

Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով, մի շարք հայտարարությւններ են հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի՛՛,-նշեց նա:

Խոսելով միջազգային արձագանքների մասին՝ Մայիլյանն ասաց. ՛՛Հարավային Ամերիակայից կան հայտարարություններ, Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Ավստրալիայից, մեզ հաջողվել է կազմակերպել մեր բարեկամներին, և արդյունքում ունենք հաջողություններ տեղեկատվական դաշտում: Հաջորդ ուղղությունը հենց տեղեկատվական դաշտում է, պարզաբանվում է  Արցախի դիրքորոշումը՛՛: 

Մայիլյանն ասաց, որ ամենակարևոր հայտարարությունը համարում են ԱՄՆ Պետդեպի  հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները և անցնել բանակցությունների, այլև միանշանակ նշվում է, որ երրրոդ երկրների ներգրավվածությունը հակամարտության մեջ անթույլատրելի է. ՛՛Մենք գնահատումենք, որ դա ուղղված է Թուրքիային, և այդ կոչը պետք է զսպող դեր խաղա այս իրադարձությունների մեջ՛՛:

Նախարարի խոսքով՝ Թրամփն էլ է հայտարարություն արել, Բայդենն էլ, որոնցով կոչ են անում դադարեցնել պատերազմական գործողությունները:

՛՛Եվս մեկ լուր կա, որ ստացել ենք Նիդերլանդներից, այնտեղի պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է երկու բանաձև, որոնցով  կոչ են անում սեփական կառավարությանը, որ նա վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին: Գիտեք, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում՝ գործընկերության և համագործակցության ամրապնդման վերաբերյալ, և մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են այս քայլը, որ իրենց սեփական կառավարությունը վերջնագրով խոսի Ադրբեջանի հետ, և անգամ դադարեցվի Ադրբեջան-ԵՄ երկխոսությունը՛՛,-ասաց նա և հավելեց, որ մյուս բանաձևով էլ ցանկանում են, որ կառավարությունը բոլոր համապատասխան հարթակներում կոչ անի Թուրքիային և այլ պետությունների՝ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանը միջամտելուց։ Փաստաթուղթը պետք է քվեարկվի սեպտեմբերի 30-ին։

Մայիլյանը նաև վստահեցրեց, որ և՛ Արցախի, և՛ ՀՀ ԱԳՆ-ն համակարգված աշխատանք են կատարում, ամենօրյա կապի մեջ են Մնացականյանի հետ, որ պաշտպանեն ընդհանուր շահերը:

՛՛Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը Թուրքիայի միջամտության վերաբերյալ՝ տավուշյան դեպքերից հետո նրանք կոչ արեցին, որ երրորդ կողմերը չմիջամտեն հակամարտությանը, այս դեպքում, երբ ագրեսիա տեղի ունեցավ, նման հայտարարություն չկա, բայց Թուրքիայի միջամտությունն ավելի ակնհայտ է՛՛-ասաց նախարարը:

Մայիլյանն անդրադարձավ նաև գրոհայիններին և ասաց. ՛՛Ունենք տեղեկություններ, դրանք անհրաժեշտություն կա կուտակել և ներկայացնել շահագրգիռ ատյաններին, այդ թեման քաղաքական, քարոզչական առումով հետաքրքիր է, բայց պրակտիկ առումով 1992-94 թթ պատերազմի ժամանակ էլ նրանք վարձկանների էին բերել և որևէ հաջողության չէին հասել, դա մեզ չի վախեցնում՛՛: 

 

 

  • Կիսվել: