շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը՝ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման և 7 կետերի մասին

Ալիևը՝ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման և 7 կետերի մասին

Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, «որոնցից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ»: Այս մասին ԱՊՊԱ գործակալության հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է` «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»:

Նա հերթական անգամ անդրադարձել է ԼՂ հարցին՝ մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած խաղաղ գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն ու 7 կետերին:
 
Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից, որ Ադրբեջանը բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է:
 
Ըստ նրա՝ «ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»: Ալիևը նշել է, թե «Հայաստանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, և ադրբեջանական իշխանությունները մերժում են բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում աղբամանը»:
 
Երկրի ղեկավարի խոսքով՝ «եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»:
 
 
 

  • Կիսվել: