շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը «կառուցողական» է անվանել Փաշինյանի հետ հանդիպումը

Ալիևը «կառուցողական» է անվանել Փաշինյանի հետ հանդիպումը

Փետրվարի 18-ին Մյունխենում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՛՛օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում՛՛:

Նա նաև ասել է, որ ՛՛արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ՛՛:

Ալիևի խոսքով՝  այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով:

՛՛Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է՛՛,-ամփոփել է Ադրբեջանի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: