հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալիևը հայտարարել է՝ սպասվում է սահմանի դելիմիտացիայի հարցով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների երկրորդ հանդիպումը

Ալիևը հայտարարել է՝ սպասվում է սահմանի դելիմիտացիայի հարցով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների երկրորդ հանդիպումը

«Հաջորդ ամիս նախատեսված է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև երկրորդ հանդիպումը»,- ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կարծում եմ, որ երկրորդ հանդիպումն արդեն գործնական հարցերի քննարկմանը նվիրված կլինի։ Բնական է, որ այս ձևաչափով համագործակցությունից մենք արագ արդյունք չենք ակնկալում, քանի որ դելիմիտացիան երկարատև գործընթաց է։ Բայց, համենայն դեպս, այդ գործընթացն սկսվել է, և մենք դա որպես դրական զարգացում ենք գնահատում»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: