երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիեւը դարձյալ հայտարարել է, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը ադրբեջանական հողեր են

Ալիեւը դարձյալ հայտարարել է, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը ադրբեջանական հողեր են

"Ադրբեջանը վերականգնել է պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը։ Ադրբեջանցի զինվորները 44 օր պայքարել են բռնազավթման դադարեցման համար, որպեսզի արդարությունը հաղթի", - հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ:

Նրա խոսքով ՝ "Հայաստանի ագրեսիվ եւ զավթողական քաղաքականությունը սկսվել է դեռեւս 20-րդ դարի 80-ական թվականների վերջից":

"Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները վտարվեցին հայրենի հողերից։ Զանգեզուրը, Գեյչեն (Սեւան), Իրեվանը բոլորը պատմական ադրբեջանական հողեր են։ Մեր ժողովուրդը դարերով ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիների է արտաքսել հայրենի հողերից։ Հետո նույն պատկերն էր նաև Ղարաբաղում՝ Խոջալուի ցեղասպանությունը, Շուշիի և Լաչինի գրավումը, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը միացրեց Հայաստանին", - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ։

"Չնայած այն բանին, որ մենք հասել ենք ռազմի դաշտում տարածքային ամբողջականության վերականգնմանը, ես կարծում եմ, որ վերջին տարիներին գործադրվող քաղաքական եւ դիվանագիտական ջանքերն իրենց պտուղներն են տվել։ Բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունները ճանաչել և պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը չկարողացավ մրցակցել մեզ հետ։ Ես վերջին 17 տարիների ընթացքում բազմիցս ասել եմ, որ եթե Հայաստանը կամավոր չվերադարձնի մեր հողերը, մենք այդ հարցը կլուծենք ռազմական ճանապարհով։ Եվ այսօր մենք կարողացանք հասնել ցանկալի արդյունքի", - ասել է Ալիևը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: